Здравствуйте! На каком-то секретном собрании, говорят, не менее 100 певцов, актеров и ведущих свадеб решили покинуть Армению из-за отсутствия средств к существованию. Трудно сказать, кого и почему шантажирует эта группа шоу-бизнеса, как будто нет других потерявших средства к существованию. Когда-либо видевший трудности сейчас сдержал бы скуление по поводу нехватки денег и подумал бы о более скромном существовании, как это делают многие во время коронавирусного кризиса. Коронавирус своим чередом, но где потребители одноразовых песен и юмора этой группы, члены которой за одно мероприятие клали в карман сразу несколько тысяч долларов? Вот если бы в те жирные времена вы сравнили полученную от олигарха с лицензией князя тысячу долларов с тысячами драмов преподающего в консерватории или театральном институте профессора или если бы сравнили вашу звездную лесть перед хозяином и хозяйкой на пирах элиты с простыми страданиями незвездного труженика искусства, то теперь были бы в ряду тех людей, которые не попрекают страну своей долей трудностей, и знаете почему, потому что они настолько честны в трудные дни, что, мало того, защищают вас, да еще и считают освобождение от князей, сделавших вас борзыми, культурным достижением․․․ Удачи!
Нвер Мнацаканян
Բարև Ձեզ: Ինչ որ գաղտնի հավաքում, ասում են ոչ պակաս 100 երգիչ, դերասան, թամադա որոշել են լքել Հայաստանը ապրուստի միջոց չունենալու պատճառով։ Դժվար է ասել, ում և ինչու է շանտաժում շոու բիզնեսի այս խումբը, կարծես ապրուստի միջոց ուրիշ կորցրածներ չկան։ Երբևէ նեղություն տեսածը այս պահին կզսպեր փողից կտրվելու վայնասունը ու կմտածեր ավելի համեստ ապրուստի մասին, ինչպես անում են շատերը կորոնավիրուսային ճգնաժամում։ Կորոնավիրուսն իր հերթին, բայց ուր են մի միջոցառմանը միանգամից մի քանի հազար դոլար գրպանը դնող այս խմբի մեկանգամյա օգտագործման երգն ու երգիծանքը սպառողները։ Այ որ, այն ճարպոտ ժամանակներին համեմատեիք բդեշխի լիցենզիայով օլիգարխից ստացած հազար դոլարը կոնսերվատորիայում կամ թատերականում դասավանդող պրոֆեսորի հազար դրամի հետ, կամ էլ էլիտայի քեֆերին տիրոջ ու տիրուհու առջև ձեր աստղային քծնանքը համեմատեիք արվեստի անաստղ մշակի պարզ տքնանքի հետ, հիմա կլինեիք այն մարդկանց շարքում, ովքեր իրենց բաժին նեղությունը երկրի երեսով չեն տալիս, և գիտեք ինչու, որովհետև նրանք այնքան ազնիվ են նեղ օրվա մեջ, որ քիչ է պաշտպանում են ձեզ, հետն էլ ձեզ հղփացրած բդեշխից ազատվելը մշակութային ձեռքբերում են համարում․․․ Հաջողություն:
Նվեր Մնացականյան